Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Թանկյանը կոչ է արել Հայաստանին հեռու մնալ «Մոնսանտոյից». «Այն թունավորել է մեր միջավայրը»

Նոյեմբեր 03,2017 13:03

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը կոչ է արել Հայաստանին հեռու մնալ ամերիկյան «Մոնսանտո» ընկերությունից, որը բույսերի բիոտեխնոլոգիաների համաշխարհային առաջատար է համարվում:

«Հայաստան, խնդրում եմ, խնդրում եմ, հեռու մնա Մոնսանտոյից: Մեծ թվով ապացույցներ կան առ այն, որ Մոնսանտոն թունավորել է մեր միջավայրը՝ հանգեցնելով մեղուների աղետալի անկման»,- Facebook-ի իր էջում գրել է Թանկյանը՝ հավելելով, որ այդ ընկերության մշակած գենետիկորեն ձևափոխված մթերքները նախանշում են «օրգանական մաքուր սննդի վերջը»:

Թանկյանի խոսքով՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում «Մոնսանտոն» հայտնի է որպես չարիք՝ իր վարքագծի համար:

«Երբ ես Հայաստանում կծում եմ խնձորը, այն մաքուր է, խրթխրթան և համեղ՝ գյուղատնտեսության և մշակության հազարավոր տարիների արդյունք: Խնդրում եմ, թողեք դա այդպես էլ մնա: Շնորհիվ Մոնսանտոյի՝ ես չեմ կարող այդպիսի խնձոր գտնել ԱՄՆ-ում»,- գրել է Թանկյանը:

Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մոնսանտո» ընկերությունը հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930