Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սպառնալիքներն ինձ վրա չեն ազդում». Գեւորգ Սաֆարյանը կրկին սանկցիայի ենթարկվեց (Տեսանյութ)

Նոյեմբեր 03,2017 12:41

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննությունը: «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, շենք-շինություններ, մասնավորապես՝ զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:

Այսօր Սաֆարյանի համար որպես հանրային պաշտպան ներկայացել էր փաստաբան Աննա Ջուվանովան: Թեեւ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը գրություն էր ուղղել դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին առ այն, որ վատառողջ լինելու պատճառով չի կարող ներկայանալ, դատավորն արձանագրեց, որ նա նախորդ նիստերում էլ չի ներկայացել եւ չարաշահել է իր դատավարական իրավունքը:

«Նա չարամտորեն չի ներկայացել նախորդ նիստին եւ նախազգուշացվել, որ իր իրավունքները շարունակաբար չարաշահելու դեպքում հանրային պաշտպան կներգրավվի»,-հայտարարեց դատավորը: Աննա Ջուվանովան ներգրավվեց, ինչի դեմ տեղից նստած խոսելով՝ առարկեց Գեւորգ Սաֆարյանը:

Դատավորը նրան նախազգուշացրեց, որ ըստ կարգի՝ դատարանին պետք է դիմել կանգնած: «Սպառնալիքներն ինձ վրա չեն ազդում»,-շարունակեց Գեւորգ Սաֆարյանը: Դատավորը նրան հերթական անգամ ենթարկեց սանկցիայի՝ նիստերի դահլիճից հեռացում 4 ժամով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930