Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյանը՝ Վրաստանում ՀՀ նոր դեսպանի «շուն խփող», «բիզնեսմեն» լինելու մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 03,2017 12:37

Այսօր ԱԺ-ում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ռուբեն Սադոյանին Վրաստանում ՀՀ դեսպան նշանակելու հարցին: Նախագահի հոկտեմբերի 31-ի հրամանագրով ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը ազատվեց դեսպանի պաշտոնից եւ նշանակվեց Ռուբեն Սադոյանը:

Հարցին՝ այլ մարդու անուն էր շրջանառվում, ինչո՞վ էր պայմանավորված հենց նրա նշանակումը՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ կան երկրներ, որտեղ դեսպանը նշանակվում է պառլամենտի կողմից, իսկ Վրաստանի կողմից մեզ մոտ բազմաթիվ դեսպաններ են նշանակվել, բայց երբեւիցե մամուլում դրա մասին չի խոսվել: Ըստ նրա, ընդունված չի, որ մինչեւ հրամանագիրը սկսեն շոշափել անուններ եւ այնքան էլ կոռեկտ չի հարեւան պետության համար:

Լրագրողները փոխանցեցին Սադոյանի մասին մտահոգությունները՝ մամուլում նա հայտնի է՝ որպես շուն խփող, բիզնեսմեն, ի՞նչ սկզբունքով են ընտրվում դեսպանները, ըստ ձեզ, Սերժ Սարգսյանն ի՞նչն է հաշվի առնում՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ դեսպանների նշանակումը բացառապես նախագահի իրավասության մեջ է. «Մենք չենք քննարկում դա: Իսկ դեսպանի աշխատանքի մասին դատում են իր կատարած աշխատանքով: Կաշխատի՝ այդ ժամանակ կտանք գնահատական: Իսկ այլ թեկնածուների անուններ շոշափել կոռեկտ չի, ընդունելի չի, որեւէ պետությունում դա երբեք չես տեսնի, որ նախապես շոշափում են՝ բացառապես այն պետություններից, որտեղ դեսպանների թեկնածուները հաստատվում են օրենքով, ասենք՝ ԱՄՆ-ում: Որեւէ պետություն, որը մեր մոտ նշանակում է դեսպան, երբեւիցե իրենց մամուլում դրա մասին նախապես չի հրապարակվում»:

Լրագրողները անհանգստացած էին՝ Վրաստանում շներն ապահովագրվա՞ծ են՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Դա իմ տիրույթում չի»:

Մեր հարցին՝ հաշվի առնելով Ռուբեն Սադոյանի աշխատանքը ԱԺ-ում եւ առհասարակ, նրանից ի՞նչ ակնկալիքներ դուք ունեք՝ որպես դեսպանի: Ի պատասխան՝ փոխարտգործնախարարը կրկնեց. «Դեսպանի աշխատանքի մասին դատում են իր կատարած աշխատանքով, կաշխատի՝ կգնահատենք»:

Դիտարկմանը, որ դիվանագիտական աշխատանքի փորձ ընդհանրապես չունեցող մարդուն ուղարկել այնպիսի կարեւոր երկիր, ինչպիսին Վրաստանն է, դա ինչքանո՞վ է ճիշտ, ձեզ համար է՞լ է տարօրինակ այս նշանակումը՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ոչ, ես շատ պարզ ասացի՝ ցանկացած դեսպանի աշխատանքի մասին մենք դատում ենք կատարված աշխատանքով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930