Երեւանը շարունակում է Արեւմուտքի հետ կայուն փոխհարաբերություններ ձևավորելու քաղաքականություն իրականացնել, որն իրագործելի է այնքանով, որքանով որ համաձայնեցված է Ռուսաստանի հետ։ Այսինքն՝ Հայաստանը, այնուամենայնիվ, ունի որոշակիորեն մանեւրելու հնարավորություն։
Եվ այդ համատեքստի մեջ պետք է դիտարկել Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագիրը, որի ստորագրումը նոր հեռանկարներ կբացի ՀՀ-ի համար։ Դա համաձայնագիր է ապագայի համար, դրա արդյունքները հայաստանցիները տեսնելու են տարիներ անց։
Եթե այդ համաձայնագրի ստորագրումը ձախողվի, ապա դա կլինի Հայաստանի պատմության ամենամեծ ձախողումներից մեկը։ Շրջափակման մեջ գտնվող եւ աշխարհից մեկուսացած մարգինալ պետությունը էլ ավելի կմեկուսանա համաշխարհային գործընթացներից՝ պարփակվելով իր աշխարհագրական տարածքի տարտամ սահմաններում։
Այսպիսի ձախողման դեպքում Էդվարդ Նալբանդյանը արդեն ոչ միայն պետք է հրաժարական տա, այլ նաեւ հեռանա դիվանագիտական գործունեությունից։
Կարպիս ՓԱՇՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում