Լրահոս
Օրվա լրահոսը

6-7 տարի է՝ արտգործնախարարությունից դեսպան չի նշանակվել. «Փաստ»

Նոյեմբեր 03,2017 12:07

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար,  արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանի խոսքով՝ դեսպանի պաշտոնը ցանկացած պետության համար կարևորագույն նշանակություն ունի։

«Դեսպան լինելու համար մարդիկ երկար տարիներ սովորում են, փորձ են ձեռք բերում։ Այն բավականին լուրջ մասնագիտություն է։ Որքանով հիշում եմ՝ արդեն 6-7 տարի է՝ ՀՀ ԱԳՆ-ից դեսպան չի նշանակվել։ Ցավոք սրտի՝ բոլորը դրսից են։ Հատկապես տարօրինակ է, որ նշանակվում են մարդիկ, ովքեր որևէ առնչություն չեն ունեցել ո՛չ դիվանագիտության և ո՛չ էլ արտաքին հարաբերությունների հետ։ Վրաստանի պարագայում պետք է լիներ մեկն, ով տիրապետում է վրացերենին։ Մյուս կարևոր պահանջը փայլուն անգլերենն է, որովհետև դիվանագետների հետ անհատական շփումները կարևոր են, իսկ թարգմանչի միջոցով դա չի լինի անել։ Ոչ ոք երրորդ անձի ներկայությամբ ձեզ հետ անկեղծ խոսակցություն չի վարի։ Իսկ իրական ընկալումը հետևյալն է՝ դե ռուսերեն գիտեն, «յոլա» կգնան»,- «Փաստ»-ի հետ զրույցում ասաց Ա.Պապյանը՝ հավելելով, որ այդ ընկալումը սխալ է հատկապես Վրաստանի պարագայում, որտեղ ռուսերենի նկատմամբ հատուկ բացասական վերաբերմունք կա։

«Ընդհանրապես մեր դիվանագիտական կորպուսի նկատմամբ խտրական վատ վերաբերմունք կա։ ԱԳՆ-ում մենք շատ լավ մասնագետներ ունենք, բայց նրանցից որևէ մեկը չի նշանակվում, իսկ այդ մարդը ոչ մի օր դիվանագիտության մեջ չի եղել, պատգամավոր է եղել ու երբեք չի խոսել։ Մենք նրա մասին ոչինչ չգիտենք՝ սա է խնդիրը։ Գիտենք միայն, որ Գագիկ Բեգլարյանի մարդն է, որ Բեգլարյանն է լոբբինգ արել, որ նրան դեսպան նշանակեն»,- ասաց նա:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930