Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդ կա՝ ինչքան տալիս ես չի բավարարվում, հիմա ի՞նչ անենք, կան անբավարարվող մարդիկ». Հրանուշ Հակոբյանը՝ դժգոհ սփյուռքահայերի մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 03,2017 11:56

Այսօր Aravot.am-ի հարցին, որ Հայաստան-Սփյուռք համաժողովում երեւաց, թե ինչքան մեծ է սփյուռքահայերի անվստահությունը Հայաստանի  իշխանությունների հանդեպ, նրանք հայտարարում էին, որ քանի դեռ  այս երկրում «նախարարների արյան մեջ կա թալանը»,  մեր անվստահությունը չի վերանա՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը միանգամից ընդհատեց՝ «Ո՞վ է ասել, ախր ինչու եք էդպիսի բաներ ասում, հենց հիմա եկեք նստեք իմ հետ ու գնանք տեսեք ինչքան շնորհակալություններ եմ ստացել»:

Մեր դիտարկմանը, որ կարող են լինել նաեւ շնորհակալություններ, բայց դժգոհությունների առաջ էլ չի կարելի աչք փակել՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Ամբողջ համաժողովի աշխատանքները գնահատվել են լավագույնս, դա իրենց խոսքերն են՝ նման համաժողովի իրենք չեն մասնակցել: Եթե մեկը այստեղ ինչ-որ մի բանից դժգոհ է, դա այլ խնդիր է: Իհարկե, կլինեն նաեւ դժգոհություններ, հիմա մեր հասարակության մեջ դուք լրագրողներդ բոլորդ նույն կարծիքի՞ եք՝ ինչքան մարդ, այնքան կարծիք: Ես չեմ կարող մարդկանց կարծիքները բոլորը նույնացնել, ինչքան կարծիքները բազմազան են, դա մեր օգուտն է, մեր հարստությունն է: Մարդ կա, որ քչով բավարարվում է, ասում է շատ լավ է, մարդուն էլ ինչքան տալիս ես՝ չի բավարարվում, հիմա ի՞նչ անենք: Կան անբավարարվող մարդիկ, կան մարդիկ, որոնք կարողանում են համենայնդեպս վերցնել, ստանալ, աշխատել, ուզում եմ ասել՝ նայած թե ով ինչպիսի ցանկություններ ունի, պահանջներ ունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930