«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երեւանի մի շարք վարչական շրջաններում այս սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, գները բարձրացել են։ Օրինակ՝ Արաբկիր վարչական շրջանում այս սեպտեմբերին բնակարանի 1 քմ-ի գինը կազմել 1343 հազար 500 դրամ։ Այն օգոստոսի համեմատ 1000 դրամով բարձրացել է։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում եւս բնակարանների գները բարձրացել են 900 դրամով՝ 1քմ-ն կազմելով 267 հազար 400 դրամ։
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բնակարանների գների բարձրացում այս սեպտեմբերին արձանագրվել է նաեւ Նոր Նորք, Ավան, Շենգավիթ, Դավիթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։ Ի դեպ, Կենտրոն վարչական շրջանում այս սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, բնակարանների գները նույնն են մնացել։ Բայց անցած տարվա սեպտեմբերին Կենտրոն թաղամասի բնակարանների մեկ քմ-ն թանկացել է 24 հազար 500 դրամով։ Նկատենք, որ բնակարանների բարձրացում արձանագրվել է նաեւ մարզային մի քանի քաղաքներում։ Օրինակ՝ հոգեւոր քաղաք համարվող Էջմիածնում բնակարանների մեկ քմ-ն մեկ ամսում 5000 դրամով է թանկացել, այս սեպտեմբերին Էջմիածնում բնակարանի մեկ քմ-ի գինը կազմել է 125000 դրամ, օգոստոսի 120000-ի դիմաց։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում