«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ՌԴ Դաշնային ժողովի անդամ Իգոր Չերնիշենկոյին։
– Սերժ Սարգսյանն օրեր առաջ իր ելույթում նշեց՝ կամ բանակցում ենք, կա՛մ կրակում։
– Ո՛չ, կրակել բոլոր դեպքերում պետք չէ։ Պետք է բանակցել։ Դա ելք չէ, դա սխալ տարբերակ է։ Եթե մենք խոսում ենք ելքի մասին, ապա դա կայանում է միայն բանակցելու մեջ։ ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծումը կարող է տեւել եւս 20, 30 կամ 40 տարի, մինչեւ որ հակամարտող պետությունները գտնեն դրա լուծման բանալին։ Այս պահին վերջնական հանգուցալուծում չեմ տեսնում ո՛չ ժամկետի, ո՛չ ձեւաչափի առումով։
– Օրինակ՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններն Ադրբեջանն այդպես էլ չի կատարում։ Դրա փոխարեն ավելի է լարում իրավիճակը սահմանին հատկապես Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո։ Մինսկի խումբն արդյո՞ք չունի լծակներ՝ ազդելու Ադրբեջանի վրա։
– Դուք գիտեք, որ Մինսկի խումբը չունի ինչ-որ մեկին ինչ-որ բան պարտադրելու լծակներ։ Այն դիվանագիտական պայմանավորվածություններ ձեռք բերելու եւ միասնական որոշումներ ընդունելու հարթակ է։ Այո՛, ցավոք այդ կարգի շատ միջազգային կազմակերպություններ չունեն այդպիսի լծակներ։ Ինչ-որ մի տեղ դա նաեւ լավ է, որ անհրաժեշտություն չկա ինչ-ինչ միջոցներով ազդել կողմերի վրա։ Մինսկի խմբում եւս այս առումով ազդեցության լծակներ չկան։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում