Ադրբեջանը խոսում է Բաքու-Կարս երկաթուղուն «Հայաստանի միանալու պայմանների մասին»։ Ե՞րբ եւ ի՞նչ խողովակներով է Հայաստանը նման ցանկություն հայտնել՝ այդ մասին ոչինչ չի ասվում։ Մինչդեռ կարելի է «պայմաններ թելադրել» միայն այն ժամանակ, երբ կա առաջարկ։ Այսինչն՝ Բաքվում պետք է համբերություն ունենային, սպասեին, մինչեւ Հայաստանի որեւէ պաշտոնյա կամ առնվազն «Հարավկովկասյան երկաթուղիների» գործադիր տնօրենը կխոսեր Բաքու-Կարս գծին միանալու մտադրության մասին, որից հետո «առաջարկվող պայմանները» գոնե տրամաբանական կլինեին։
Եվ քանի որ նման գաղափար Հայաստանից չի հնչել, եթե մամուլի մի քանի հրապարակումները հաշվի չառնենք, ուրեմն Ադրբեջանն ինքն է առիթն օգտագործում եւ ինչ-որ առաջարկություններ հնչեցնում։
Արդեն ԱԳ նախարար Մամեդյարովի, որ նույնն է, թե՝ նախագահ Իլհամ Ալիեւի մակարդակով։ Նույնիսկ կարելի է ասել, որ Ադրբեջանը Հայաստանին խնդրում է միանալ Բաքու-Կարս երկաթուղուն՝ Լեռնային Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումների դիմաց։
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում