ArmLur.am-ին Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանի հարազատները հայտնեցին, որ նա բանտախցում մահացել է:
ArmLur.am-ին հայտնեցին նաև, որ պատճառը նրա երկարատև հիվանդությունն էր` կապված սրտի հետ: Գիշերը նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և մինչ հիվանդանոց հասցնելը, նա մահացել է: ՔԿ վարչության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ դատապարտյալը սրտի ծակոց է զգացել, տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ էլ գրանցվել է Էդուարդ Գրիգորյանի մահը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում