Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե ընդդիմադիրներ, այլ «պալատական դիսիդենտներ». «Ժամանակ»

Նոյեմբեր 03,2017 10:59

Գուցե պարադոքսալ հնչի, բայց Երրորդ հանրապետության միակ խորհրդարանը, որը բնույթով քաղաքական է եղել, ձևավորվել է Սովետական Հայաստանում՝ 1990-ի մայիսին: Խորհրդարանական վեց ընտրություններում ԱԺ քաղաքական, մասնագիտական, բարոյական որակները միայն անկում են ապրել՝ Հայաստանում պառլամենտարիզմը իջեցնելով լավագույն դեպքում КВН-ի, որպես կանոն՝ քրեական սխոդկայի մակարդակի: Կառավարման նախագահական համակարգը քողարկել է խորհրդարանի մերկությունը՝ այն իշխանության կենտրոնից վերածելով «արտոնյալների ակումբի», որտեղ գերակշռող քրեաօլիգարխիան հայտնվել է Բաղրամյան 26-ից գնված ինդուլգենցիայի շնորհիվ:

Գործող խորհրդարանը, որը 2018-ի ապրիլից դառնալու է իշխանության միակ ընտրովի, բարձրագույն մարմինը, ձևավորվել է նույն սկզբունքով՝ քրեաօլիգարխիան ինդուլգենցիա է գնել նախագահական նստավայրից, ձայներ՝ հասարակությունից:

Խորհրդարանն օբյեկտիվորեն համակարգի հայելին է, բայց նաև դրա ստատուս քվոյի հիմնական երաշխիքը՝ անգամ խորհրդարանական կառավարման պարագայում:

Եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, ապա գործող խորհրդարանի կյանքում, ըստ էության, ոչինչ չի փոխվի՝ չնայած սահմանադրական կարգի արմատական տրանսֆորմացիային: Գործող ԱԺ-ն Սերժ Սարգսյանի գրպանում է և այդ ստորացուցիչ կարգավիճակում էլ մնալու է, եթե անգամ փոխվի գրպանի տիրոջ պաշտոնը կամ այն փաթեթավորումը, որով խորհրդարանը հայտնվել է Սարգսյանի գրպանում:

Մյուս կողմից՝ գործող խորհրդարանը կարող է դառնալ Սերժ Սարգսյանի դրած քաղաքական ականը ցանկացած կառավարության տակ, որի ղեկավարը 2018-ին կդառնա այլ մարդ: Խնդիրն այն չէ, որ Սարգսյանի գրպանային մեծամասնությունը դավեր կկազմակերպի վարչապետի կամ կառավարության դեմ: Նման բանի անհրաժեշտություն նույնիսկ չկա, որովհետև խորհրդարանական այսօրվա մեծամասնությունն ու նրա «այլընտրանքն» արդեն դավադրություն են ցանկացած վարչապետի ու կառավարության դեմ, որոնք կփորձեն անգամ իսկ ստատուս քվո «խմբագրել»:

 

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930