Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական ավիացիայի մի ամբողջ վարչություն ենք պահում, որի տնօրինության տակ ինքնաթիռներ, ուղղաթիռներ չկան. «Հրապարակ»

Նոյեմբեր 03,2017 10:47

Վերջերս հարցում էինք ուղարկել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն՝ տեղեկանալու, թե ՔԱԳՎ տնօրինության տակ քանի ուղղաթիռ, քանի անձնական օգտագործման ուղղաթիռ կա, ում են պատկանում վերջիններս, եւ ում են պատկանում այն ուղղաթիռները, որոնցով հրդեհ են հանգցնում։

Հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչ պայմաններով են վարձակալության տալիս ուղղաթիռները եւ այլն։ Հարցերին ի պատասխան՝ ՔԱԳՎ- ից արձագանքել էին, որ իրենց տնօրինության տակ ուղղաթիռներ չկան։

Ինչ վերաբերում է անձնական օգտագործման ուղղաթիռներին, ապա ՔԱԳՎ-ից պատասխանել էին, որ ՀՀ օդանավերի պետական ռեգիստրում գրանցված ուղղաթիռներ առայժմ չկան։ «Ուղղաթիռով Հայաստանի տարածքում թռիչքներ իրականացնելու համար անհրաժեշտ է համապատասխան թույլտվություն՝ կախված չվերթի տեսակից (տե՛ս ՀՀ կառավարության 2015թ. օգոստոսի 6-ի N 966-Ն որոշումները եւ 2007թ. ապրիլի 11-ի N 56-Ն հրամանը)»,- հայտնել են ՔԱԳՎ-ից։ Միաժամանակ պատասխանել էին, որ այդ հարցը չի մտնում իրենց լիազորությունների մեջ։

Այսինքն՝ Քաղաքացիական ավիացիայի մի ամբողջ վարչություն ենք պահում, որի տնօրինության տակ ինքնաթիռներ, ուղղաթիռներ չկան, տոմսերի գներին ու վաճառքին որեւէ կերպ չեն առնչվում, «Զվարթնոց» օդանավակայանը մասնավոր է՝ դրա հետ էլ կապ չունեն։ Հարց է ծագում՝ ի՞նչ է անում ՔԱԳՎ-ն առհասարակ։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930