«Դինամո» ՄՀԿ մարզադահլիճում անցկացված Հայաստանի առաջնությունից հետո այս համոզմունքն արտահայտեցին ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը:
«Տարին կամփոփենք մոտ օրերս, ֆեդերացիայի համաժողովում: Հայաստանի առաջնության մասնակիցների մակարդակը տխրեցնում է: Մոտ 100 բռնցքամարտիկ, դա վատ ցուցանիշ է: Մեկնարկային մենամարտերի մակարդակը շատ ցածր էր, միայն եզրափակչին մոտ, իրավիճակը որոշ չափով լավացավ: Տարին կամփոփենք ամենամոտ ժամանակներս՝ ֆեդերացիայի ընդլայնված նիստում: Հավաքականների մարզիչների փոփոխություն կլինի: Բայց հարցի էությունն ավելի խորքային է: Մենք ընդհանրապես մարզիչների խնդիր ունենք, որի մասին խոսել եմ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի հետ ու մարզչական աշխատանքի մակարդակը բարձրացնելու շուրջ որոշ պայմանավորվածություններ ձեռք բերել»,-նշեց ֆեդերացիայի նախագահը:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը նույնպես գոհ չէ։
«Նոր ներուժով մարզիկներ չեմ տեսնում։ Սա բարդացնում է նաեւ հավաքականի աշխատանքը։ Տխրում եմ այս պատկերից։ Ամբողջ ծանրությունն իմ ուսերին է մնում որպես ազգային թիմի մարզչի: Ցավալի է, բայց խոսքը միայն մեծահասակների մասին չէ։ Աճող սերնդի վիճակը սարսափելի է։ Ակնկալիքներ բացարձակ չունենք», – ասում է Դավիթ Թորոսյանը։
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
02.11.2017