Սովորական բռնչին` ՍՈսՌվՈ ՏոօՍվՏՉպվվՈÿ, ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է որպես ընդհանուր կազդուրիչ, հանգստացնող միջոց, մրսածության, հարբուխի, հազի, նշագեղձերի բորբոքման ժամանակ:
Պտուղները կիրառում են որպես վիտամինային, ընդհանուր կազդուրիչ եւ մեղմ միզամուղ միջոց: Օժտված են նաեւ հականեխիչ, արյունակարգ, լեղամուղ ազդեցություններով:
Բռնչու կեղեւը կարգավորում է ստամոքս-աղիքային տրակտի գործունեությունը, իջեցնում է արյան ճնշումը, օժտված է սպազմոլիտիկ, հանգստացնող, արյունականգ, հակաբորբոքային, հականեխիչ ազդեցություններով: Պտուղներն օգտագործում են նյարդային գրգռվածության, հիպերտոնիկ հիվանդության, աթերոսկլերոզի եւ անոթային սպազմի ժամանակ: Պտուղների հյութը կիրառվում է որոշ չարորակ նորագոյացությունների՝ օրինակ, կաթնագեղձի քաղցկեղի բուժման, ստամոքսի քաղցկեղի կանխարգելման ժամանակ:
Հյութն օգտագործվում է նաեւ կոսմետոլոգիայում, որպես պիգմենտացիան վերացնող միջոց: Պտուղների ջրաթուրմը օգտակար է էկզեմայի եւ այլ մաշկային հիվանդությունների ժամանակ:
Կեղեւի պատրաստուկները կիրառում են որպես արյունականգ միջոց՝ հետծննդաբերական շրջանում, ինչպես նաեւ արգանդային եւ թութքային արյունահոսությունների ժամանակ: Կիրառվում է նաեւ որպես հանգստացնող միջոց հիստերիայի, էպիլեպսիայի, նեւրոզների եւ նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի ժամանակ:
Ընդհանուր կազդուրիչ եւ հանգստացնող միջոց
1 ճաշի գդալ չոր պտուղները տրորել հավանգի մեջ, ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 4 ժամ սենյակային ջերմաստիճանում, քամել: Ընդունել օրվա ընթացքում:
Մրսածություն, հարբուխ, հազ
1 ճաշի գդալ պտուղներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, մարմանդ կրակի վրա եռացնել 10 րոպե, սառեցնել, քամել: Ընդունել 1 ճաշի գդալ՝ օրը 3 անգամ:
Անգինաներ՝ նշագեղձերի բորբոքում
1 ճաշի գդալ ծաղիկներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 1 ժամ՝ սենյակային ջերմաստիճանում, քամել: Ողողել կոկորդը օրը 4-5 անգամ՝ ուտելուց հետո:
Թութք
20 գրամ մանրացված կեղեւին ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, եռացնել մարմանդ կրակի վրա 10 րոպե, սառեցնել, քամել: Ընդունել 1 ճաշի գդալ՝ օրը 3 անգամ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
02.11.2017