Իսպանիայի ազգային դատական կոլեգիան որոշում է ընդունել կալանավորել Կատալոնիայի կառավարության 8 անդամների, որոնք իշխանությունից հեռացվել էին անկախության հռչակումից հետո: Ինչպես հաղորդում է BBC-ն, նրանց թվում է տարածաշրջանի փոխնախագահ Ուրիոլ Ժունկերասը:
Մադրիդում տեղի ունեցած դատական նիստին ներկա են եղել Կատալոնիայի կառավարության 9 անդամներ, նրանցից 8-ը կալանավորվել է՝ առանց գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքի:
Իսպանիայի դատախազությունը փորձում է ձերբակալել Կատալոնիայի կառավարության ևս 5 անդամների՝ վարչապետ Կարլոս Պուչդեմոնի գլխավորությամբ, որոնք Մադրիդի դատարան չէին ներկայացել:
Ձերբակալված նախարարները մեղադրվում են ապստամբության, պառակտիչ գործունեության և պետական միջոցները ծախսելու մեջ: Նրանց մեղավորությունը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում:
Կառավարության ևս մեկ նախկին անդամ Սանտի Վիլային, որը ղեկավարում էր ձեռնարկատիրությունների և գիտության դեպարտամենտը, դատախազությունը խնդրել է ազատ արձակել 50 հազար եվրո գրավի դիմաց: Վիլան հրաժարական էր տվել դեռ նախքան անկախության հռչակումը:
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը և կառավարության ևս 4 անդամներ դատարան չեն ներկայացել, նրանք գտնվում են Բելգիայում: Իսպանիայի դատախազությունը նրանց ձերբակալության եվրոպական օրդեր է խնդրել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Ամենաքաղաքակիրթ պետությունն էլ վեր է ածվում Ադրբեջանի,եթե նրա մի մասը ցանկանում է ինքնուրույն ապրել:Այժմ կարելի է հասկանալ Արգամունտին՝Ադրբեջանին պաշտպանելու համար:
Մեծն Շիրազը ասել է՝կանգնեմ Մասիսի գագաթին, թքեմ քաղաքակրթության ճակատին…