Կրետե կղզու Հերսոնես քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վեցերորդ տուրում Հայաստանի եւ Ադրբեջանի տղամարդկանց հավաքականները խաղատախտակների առջեւ կելնեն միմյանց դեմ:
Այսօր առաջնությունում հանգստյան օր է եւ թիմերի ավագները (մարզիչները) ըստ խաղատախտակների շախմատիստների անունները կհայտարարեն վաղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կելնեն-ով Առավոտն էլ սկսեց փչացնել հայերենը:
Հարգելի Արամարեգ: Եթե «կելնի»-ով փչացվում է հայերենը, ապա դա արել է դեռ Հովհաննես Թումանյանը: Մի օրինակ. — Մեծ վըրանում քընած է նա,
Է՛ն, որ միջից ծուխը կելնի… «Սասունցի Դավիթ»