Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ. Շիկահողի արգելոցում շուրջ 40 թանկարժեք ծառ է հատվել. EcoNews.am

Նոյեմբեր 02,2017 23:40

EcoNews.am. Օրերս Շիկահողի արգելոցի տարածքում Մազրա գետի ափին հատվել է շուրջ 40 ծառ: Այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին հայտնեց «Էկո-մեդիա ցանցի» համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը:

Ըստ նրա տեղեկությունների, դրանք եղել են 30-80 սմ տրամագիծ ունեցող տարբեր տեսակի թանկարժեք ծառեր՝ 70-80 տարեկան կաղնի, բոխի և այլն: Ավելին, Նարինե Կիրոկոսյանն անգամ տվյալներ է հայտնում ծառահատումն իրականացրած անձի մասին՝ նշելով, որ դա նույն մարդն է, ով 2015թ.-ին ևս անօրինական ծառահատումներ է իրականացրել նույն տարածքում: Արգամ Նահապետյան անունով ռեյնջերը Շիկահող արգելոցի Ծավ գյուղի շրջանում «վերահսկողություն» իրականացնող անձն է, ով էլ, ըստ Նարինե Կիրակոսյանի, հենց պատասխանատուն է ապօրինի ծառահատումների: Դեռ 2015թ.-ին մնալով անպատիժ, վերջինս շարունակում է իր գործունեությունը:

Նշենք, որ մոտ երկու տարի առաջ հրապարակվեցին լուսանկարներ և տեսանյութ անօրինական ծառահատման դեպքի մասին, սակայն դեպքը մինչ այժմ բացահայտված չէ: Նարինե Կիրակոսյանը պնդում է, որ այս հրապարակումից հետո իրեն բազմիցս սպառնացել են:

Շիկահողի արգելոցը հանդիսանում է խիստ հսկվող հատուկ պահպանվող տարածք: Հիշեցնենք, որ 2016թ.-ին ևս ահազանգ է հնչեցվել ծառահատումների դեպքի մասին (վերոնշյալ լուսանկարներ): Այդ ժամանակ Բնապահպանության նախարարությունն ու «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը հերքեցին արգելոցի տարածքում ծառահատման մասին լուրերը՝ պնդելով, որ ծառահատում իրականացվել է «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի տարածքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930