Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազ. «Ինձ համար ընդունելի չէ այդ պիտակը կամ ձեւակերպումը, որ Լոռու մարզը համարվում է կրիմինալ տարածք». (Տեսանյութ)

Նոյեմբեր 02,2017 22:10

Դեռ վաղուց Լոռին ձեռք է բերել «Կրիմինալ մարզ» անունը: Այսօր Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինքն ինչ կարծիք ունի, իսկապես Լոռին համարվում է կրիմինալ: Դատախազի կարծիքով, այդ որակումը չի համապատասխանում իրականությանը:

-Այն դեպքերը, որոնք արձանագրվում են Լոռու մարզի տարածքում, արձանագրվում են նաեւ Երեւան քաղաքում եւ այլ մարզերում: Հետևաբար` իմ համար ընդունելի չէ այդ պիտակը կամ ձեւակերպումը, որ Լոռու մարզը համարվում է կրիմինալ տարածք,- ասաց դատախազը:

Նրա խոսքով՝ կան ոլորտներ, որտեղ իրենք բացթողում ունեն, սակայն կան նաեւ այնպիսիները, որտեղ դրական տեղաշարժ են արձանագրել: Դատախազն ասում է, որ փորձում են այնպես անել, որպեսզի մարզում նվազեն հանցագործությունները:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930