Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը հայտնեց, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 8.30-ից մինչև 16-ը ադրբեջանական զինուժն ինքնաձիգներից և գնդացիրներից ընդհատումներով կրակ է բացել Չինարի գյուղի վրա:
Վնասներ չկան: Սաղոյանը հայտնեց, որ հինգշաբթի օրերին ադրբեջանական հենակետերում հերթափոխ է, հերթափոխ հանձնելիս ազերիներն իրենց փամփշտակալներում եղած փամփուշտները դատարկում են՝ կրակելով Չինարիի ուղղությամբ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ