Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Գիզիրյանի ընկերոջը փոխարինեցին մայրաքաղաքից ժամանած խորհրդականով․ Շիրակի մարզպետի վերջին որոշումը

Նոյեմբեր 02,2017 21:20

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի որոշմամբ երեկ խորհրդական է նշանակվել Սևակ Հայրումյանը։ Թե ո՞վ է Սևակ Հայրումյանը, Շիրակի մարզպետարանի «Մարզպետարան․ կառուցվածք» բաժնում արդեն իսկ տեղադրված է նրա կենսագրականը՝ իհարկե դեռ առանց լուսանկարի։

«45 տարեկան, տնտեսական գիտությունների թեկնածու, տնտեսագետ-միջազգայնագետ։ 1994 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1994-1998 թթ․ուսանել է ՌԴ ԳԱ՝ աշխարհի տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի /ИМЭМО РАН/ ասպիրանտուրայում, որտեղ էլ պաշտպանել է գիտական ատենախոսությունը և ստացել տ.գ.թ. գիտական աստիճան։ Գիտական ատենախոսության թեման եղել է` «Արևելյան Ասիայի երկրների տնտեսությունների արդիականացումը. Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի «տնտեսական հրաշքների» համեմատական վերլուծությունը»:

Ունի քսանամյա աշխատանքային փորձ` ֆինանսական և խորհրդատվական բնագավառներում։

Մինչև ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական նշանակվելն աշխատել է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում` որպես փորձագետ, որտեղ զբաղվել ՀՀ մարզերից ներկայացվող ներդրումային ծրագրերի վերլուծությամբ և գնահատմամբ: 2017 թվականի ամռանը, ՀՀ ՏԿԶՆ աշխատանքային խմբի կազմում, մասնակցել է ՀՀ Շիրակի մարզի համայնքներում` պոտենցիալ ներդրումային ծրագրերի ուսումնասիրման և համակարգման աշխատանքներին:

Զուգահեռաբար դասավանդում է ԵՊՀ Տնտեսագիտության և Կառավարման ֆակուլտետում /«Տնտեսական զարգացման քաղաքականություն» և «Միջազգային ֆինանսական շուկաներ» դասընթացները/, ինչպես նաև` ՀՀ Ֆրանսիական համալսարանում /«Ֆինանսներ և ներդրումային որոշումների կայացում» դասընթացը/:

Հեղինակ է մի շարք տնտեսագիտական աշխատությունների և հոդվածների:

Զինապարտ է, պահեստազորի լեյտենանտ:

Անկուսակցական.

01.11.2017թ. նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական»։

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ մեզ պարզաբանեցին, որ Սևակ Հայրումյանը խորհրդական է նշանակվել՝ պայմանավորված նախկին խորհրդական Կառլեն Աբրահամյանի` սեփական դիմումի համաձայն աշխատանքից հեռանալու հանգամանքով։ Մեզ մարզպետարանից նաև պարզաբանեցին, որ նոր պաշտոնյան Շիրակի մարզպետարանում զբաղվելու է տնտեսական և համայնքային զարգացման ծրագրերի մշակմամբ:

Հիշեցնենք, որ իր դիմումի համաձայն խորհրդականի պաշտոնից հեռացած Կարլեն Աբրահամյանը Աշոտ Գիզիրյանի մոտ ընկերներից է, նա երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետի պաշտոնը։

Թոշակի անցնելուց հետո, նախկին դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը նրան նշանակեց մարզպետի խորհրդական՝ աշխատանքից ազատելով իր խորհրդականներից մեկին՝ Շիրակի մարզի նախկին փոխոստիկանապետ Վազգեն Հարությունյանին։

Վերջինս ևս Աշոտ Գիզիրյանի ընկերներից է։ Այս փոփոխությունը տեղի ունեցավ Ազգային Ժողովի ընտրություններին ընդառաջ․ Կարլեն Աբրահամյանը ևս ընդգրկվեց ՀՅԴ-ի վարկանիշային ցուցակում՝ որպես պատգամավորի թեկնածուի՝ շատ քիչ ձայներ ստանալով։

Կարլեն Աբրահամյանի լուսանկարը՝ Hetq.am-ի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930