Նախօրեին Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում նախկին ամուսնու դանակի հարվածներից տուժած Լիլիթ Հովհաննիսյանն արդեն լավ է, այսօր դուրս է գրվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցից: Այս մասին հայտնեցին հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ Լիլիթ Հովհաննիսյանը ձեռքի մասնակի կտրվածք էր ստացել, ջլերն էին վնասվել, նյարդի հատվածը, ինչպես նաեւ դանակի հարված էր ստացել պարանոցի ու կրծքի հատվածում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ