Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ռուսների մոտ բողոքել է, որ Նժդեհին իրենց պաշտոնական թերթում նույնացնում են ֆաշիզմի հետ

Նոյեմբեր 02,2017 20:44

«30-րդ նիստը շատ բովանդակային էր: Հայկական կողմից 9 ելույթ եղավ, եղան մտահոգիչ, հարցեր բարձրացնող ելույթներ»,- այսօր ԱԺ-ում ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստի արդյունքներն ամփոփելով՝ ճեպազրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Արտաշես Գեղամյանը:

Գեղամյանը տեղեկացրեց, որ մինչեւ նիստը ռուսաստանյան պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ. «Շուրջ մեկ ժամ տեւած զրույցը անսահման հետաքրքրություն առաջացրեց մեր ՌԴ պատվիրակների համար»: Ըստ Գեղամյանի, հանդիպումը տեւել է շուրջ մեկ ժամ եւ եղել է շատ մտերմիկ ու անկեղծ:

Ուշագրավ է, որ նախագահը ՌԴ պատվիրակների հետ խոսել է ՌԴ փորձագիտական շրջանակներից հնչած հայտարարությունների մասին, որտեղ Հայաստանը եւ Գարեգին Նժդեհը նույնացվել էր ֆաշիզմին, ասվել էր, թե Նժդեհը ֆաշիզմի ջատագով է եւ նրա՝ Հայաստանում հերոսացնելու հարցը պետք է քննարկել: Գեղամյանի խոսքով՝ «Առանձնահատուկ բարձրաձայնվեց վերջին հրապարակումը «Парламентская газета»-ում, որտեղ դուք գիտեք, որ քաղաքագետ Սերգեյ Մարկովը անպարկեշտ արտահայտություններ էր թույլ տվել իրեն: Հանրապետության նախագահը, ինչ խոսք, չէր կարող շրջանցել դա եւ շատ մտահոգիչ համարեց, որ նման ելույթները տպագրվում են պաշտոնական մամուլում, մասնավորապես՝  «Парламентская газета»-ում»:

Հանդիպման ընթացքում սա առաջին դեպքն է, որ ստորագրվել է արձանագրություն, որտեղ հստակ մատնանշվել են տնտեսության այն ոլորտները, որտեղ կողմերը շատ անելիքներ ունեն՝ ապրանքների շրջանառության եւ այլ հարցրերում:

ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, խոսելով Սերժ Սարգսյանի հետ պատվիրակության ունեցած հանդիպման մասին, ասաց, որ այն շատ հետաքրքիր է անցել, ջերմ զրույց են ունեցել: Նա նշեց, որ արդեն 15-րդ անգամ է, որ հանդիպումներն անցկացվում են Հայաստանում, եւ բոլոր հանդիպումների ժամանակ ՀՀ նախագահն ընդունել է իրենց պատվիրակությանը. «Ամենակարեւոր բանը, որ այսօր մենք արձանագրել ենք, համագործակցության շրջանակը պետք է ընդլայնել եւ շեշտը դնել ոչ միայն տնտեսության, այլեւ՝ գիտության, կրթության, մշակույթի եւ այլ ճյուղերի վրա»:

Հաջորդ նիստը տեղի է ունենալու ՌԴ-ում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930