panorama.am. Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 2-ին այցելել է հայ հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի ծնողներին և շնորհավորել Գրետա մայրիկին ծննդյան տարեդարձի կապակցությամբ ու մաղթել քաջառողջություն:
Ինչպես հայտնի դարձավ Panorama.am-ին, Վիգեն Սարգսյանը սպարապետի ծնողների հետ զրուցել է նաև բանակի խնդիրների, ձեռքբերումների և պաշտպանական համակարգում ընթացող բարեփոխումների մասին։
Հանդիպման ավարտին Գրետա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցելության և մշտական ուշադրության համար։