Նոյեմբերի 2-ին, ժամը 14:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 21/3 շենքի բնակարաններից մեկի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
ԱԻՆ