Նոյեմբերի 2-ին Երևանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան է այցելել պաշտոնական այցով Երևանում գտնվող Գերմանիայի Դաշնության երկրամասերի մշակույթի և լուսավորության նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկը։ Նրան ուղեկցել են ՀՀ ԿԳ փոխնախարար Դավիթ Սահակյանը, Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, Երևանում Գյոթեի կենտրոնի ղեկավար Նաթիա Միկելադձե Բախսոլյանին:
Այցի նպատակը ԵՊԼՀ-ի կրթական, ռազմավարական և հեռանկարային ծրագրերին ծանոթանալն էր: Հյուրերին ողջունել է ԵՊԼՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Հարությունյանը։ Կողմերը քննարկել են համալսարանում և Հայաստանի Հանրապետությունում գերմաներենի և գերմանական մշակույթի տարածմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև համալսարանի և Գերմանիայի կրթական, գիտական և մշակութային հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները։
ԵՊԼՀ գերմաներենի ամբիոնի վարիչ Է․Ղազարյանը ներկայացրել է ամբիոնի աշխատանքների հիմնական ուղղությունները, գերմանական համալսարանների և կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերը։ Ուսանողները պատմել են գերմանական համալսարաններում ձեռք բերած փորձի և տպավորությունների մասին:
ԳԴՀ նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկին բարձր կարծիք է հայտնել ԵՊԼՀ ուսանողների գերմաներենի իմացության վերաբերյալ և խոստացել աջակցել գերմանական համալսարաների հետ համատեղ նախագծեր իրագործելու հարցում: