Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը կրճատումների մասին. «Է, եկեք բոլորին ընդունենք պետական ապարատ, կլինի՞»

Նոյեմբեր 02,2017 17:58

Իր պաշտոնավարման առաջին ամիսներին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ պետական ապարատն ուռճացված է: Այսօր կառավարությունում, վարչապետի հրավիրած ասուլիսի ժամանակ նրանից հետաքրքրվեցին, թե արդյոք պետական ապարատի կրճատումները սոցիալական խնդիր չեն առաջացնի, գործազուրկների բանակը չի համալրվի եւ արդյոք աշխատաշուկան կարող է պետական ապարատից կրճատված մարդկանց պահանջները բավարարել:

«Եթե սոցիալական հարց եք ասում, դե եկեք պետական ապարատը 2 անգամ ավելացնենք: Կլինի՞ այդպես: Դուք բոլորդ մեզանից պահանջում եք արդյունավետ աշխատանք, պահանջում եք, որպեսզի աշխատողն իր տեղում իր գործը կատարի: Այդ 5500-ին, որ կրճատում ենք, չենք կրճատում լավագույններին: Ճիշտ է, այդ մարդկանց աշխատատեղի համար անհանգիստ ենք, բայց էդ խնդիրը չի կարեւորը: Դուք ասում եք՝ մենք՝ հարկ վճարողներս, ձեզ հարկ ենք տալիս, դուք վատ եք կառավարում, շատ եք ծախսում: Հենց սկսում ենք օպտիմալացնելը, ասում եք՝ սոցիալական լարվածություն: Է, եկեք բոլորին ընդունենք պետական ապարատ, կլինի՞»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով համակարգից կրճատվում են վատ մասնագետները. «Ասում եք՝ ուսուցչին ո՞նց եք կրճատում, դուք քիչ օրինակ գիտե՞ք, որ ուսուցիչն ուսուցիչ չի, եւ ավելի լավ է ինքն ուսուցիչ չլինի: Կամ բժիշկը բժիշկ չի եւ լավ է, որ բժիշկ չի: Հենց կրճատում ենք, դուրս է գալիս կիրթ ու ինտելիգենտ մարդուն կրճատում ենք»:

Նրա խոսքով Հայաստանի պետական ապարատը շատ ավելի մեծ է, քան պետք է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930