ԱՄՆ իշխանություններն այս փուլում չեն դադարեցնում գրին քարտերի վիճակահանության ծրագիրը, և դրանում ոչ մի փոփոխություն չեն մտցնում, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից քննադատությանը: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրուցում ասել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:
«Այս պահին օրենքով սահմանված «Բազմազանություն վիզաների տրամադրման հաշվին» ծրագրում որևէ փոփոխություն չի իրականացվում»,- ասել է նա:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով վերացնել գրին քարտերի վիճակահանությունը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ