Ռուս ձեռնարկատեր Գերման Ստերլիգովը հայտարարել է, որ փակում է Մոսկվայի իր խանութների ցանցը:
«Ինձ ընտրության առաջ են կանգնեցրել. պահպանել բիզնեսը կամ պահպանել խիղճը: Ընտրել եմ խիղճը: Վաճառում եմ Մոսկվայի իմ խանութների ցանցը»,- գրել է նա «Վկոնտակտե» սոցցանցի իր էջում:
Ստերլիգովի խոսքով՝ պատճառը դատախազության ճնշումներն են: Սկզբում պահանջել են հեռացնել խանութների վրա փակցված пид…сом вход запрещен (նույնասեռականների մուտքն արգելված է) գրառումը, որը հետո փոխարինվել է содомитам вход запрещен (սոդոմիտների մուտքն արգելված է) արտահայտությամբ, բայց դա էլ չի օգնել: Դատախազությունից սպառնացել են, որ համալիր ստուգումներ կանցկացնեն խանութում, կփակեն այն և գործ կհարուցեն:
Ստերլիգովը նշել է, որ գյուղացիական խանութներից մեկն արդեն փակվել է, 6-ը դեռ աշխատում են, դրանց վրա շարունակում է կախված մնալ նույնասեռականների մուտքն արգելող ցուցանակը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ