Նոյեմբերի 1-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչությունների հյուպատոսական վարչությունների միջև տեղի ունեցան խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը, ռուսականը՝ հյուպատոսական վարչության տնօրենի պարտականություննները կատարող Ալեքսեյ Կլիմովը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, գոհունակություն հայտվեց ՀՀ և ՌԴ միջև գործող պայմանագրերի կատարման կապակցությամբ:
Ռուսական պատվիրակությանը ընդունեց նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
ՀՀ ԱԳՆ