Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման ցուցակը նոյեմբերի 1-ի դրությամբ:
Տղամարդկանց մեջ Մագնուս Կարլսենը մնում է առաջին հորիզոնականում, Լեւոն Արոնյանը երկրորդն է, եռյակը եզրափակում է Ֆաբիանո Կարուանան:
100 լավագույնների մեջ են նաեւ Սերգեյ Մովսիսյանը՝ 76-րդ տեղ, Վլադիմիր Հակոբյանը՝ 77-րդ եւ Գաբրիել Սարգսյանը՝ 97-րդ:
Կանանց ցուցակը գլխավորում է Հոու Յիֆանը: Նրան հաջորդում են Աննա Մուզիչուկը եւ Ցզյու Վենցզյունը: Էլինա Դանիելյանը 49-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 70-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ ruchess.ru-ի