Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե թաքնվեմ, կնշանակի, որ ընտանիքս անտերության եմ մատնում, հո հիմա՞ր չեմ». «Սասնա ծուռ» Մանվել Աթոյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 02,2017 16:57

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիչյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի եւ Մանվել Աթոյանի գործով հերթական  դատական նիստում այսօր ամբաստանյալներից Մանվել Աթոյանի (մեղադրվում է զինված խմբին օժանդակելու մեջ) շահերի պաշտպան, փաստաբան Արա Ղարագյոզյանը ներկայացրեց նրան կալանքից ազատելու միջնորդություն՝ կարծիք հայտնելով, որ կալանքի տակ մնալու հիմքեր առկա չեն:

Փաստաբանը նշեց, որ Աթոյանը նախորդ ամիսներին դրսեւորել է պատշաճ վարքագիծ, ունի մշտական բնակության վայր, իսկ խնամքին են մանկահասակ երեխան եւ հաշմանդամություն ունեցող ծնողները. «Չկան իրավական հիմքեր ենթադրելու, որ գտնվելով ազատության մեջ՝ նա կխոչընդոտի գործի քննությանը, կխուսափի կամ փախուստի կդիմի»:

Մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց՝ պնդելով, որ նշյալ հիմքերն առկա են:

Ամբաստանյալ Մանվել Աթոյանն էլ իր հերթին ասաց. «Երեխաս առողջական խնդիրներ ունի: Եթե թաքնվեմ, կնշանակի, որ ընտանիքս անտերության եմ մատնում, հո հիմա՞ր չեմ…երեխաս միայն իմ աջակցությամբ կարող է բուժվել»:

Խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն ներկայացվեց նաեւ ամբաստանյալներից Խաչատուր Գիչյանի (եւս մեղադրվում է զինված խմբին օժանդակելու մեջ) համար:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշեց միջնորդությունները մերժել: Իսկ դա նշանակում է, որ նշյալ ամբաստանյալները շարունակելու են մնալ կալանավորված:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Araqel says:

    Երեխայիդ մասին էդքան մտածելո՞վ էր, որ տեռորիստական գործողություն էիր իրականացնում

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930