Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Հայաստան

Նոյեմբեր 02,2017 16:55
exxv

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզեպե Գալատին և Ալան Միլը նոյեմբերի 6-7-ը փաստահավաք այցով կայցելեն Հայաստան: Այս մասին ասվում է ԵԽԽՎ կայքում:

Քննարկումները հիմնականում կկենտրոնանան քաղաքական զարգացումների և ընթացող բարեփոխումների վրա, մասնավորապես սահմանադրական բարեփոխումների իրականացում, դատական անկախություն և կոռուպցայի դեմ պայքար, ինչպես նաև 2017թ. ընտրություններին հաջորդած ընտրական բարեփոխումներ:

Հայաստանում համազեկուցողները կհանդիպեն հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և արդարադատության նախարարի հետ: Հանդիպումներ են նախատեսվում նաև Ազգային ժողովում ներկայացված քաղաքական խմբակցությունների, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամների, մարդու իրավունքների պաշտպանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930