Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը՝ իրեն վերագրվող ՀԷԿ-ի լուրի մասին. «Դա կանխակալ եւ քաղաքականությունը վարկաբեկելու մտադրություն ունի»

Նոյեմբեր 02,2017 16:45

«Ես չգիտեմ այդ լրագրողի կամ լրատվամիջոցի մտքի արգասիքն ինչքան կարող է գնալ: Դա կանխակալ եւ քաղաքականությունը վարկաբեկելու մտադրություն ունի: Պատվերներ կատարելու տեսակետից ապուշություններ են հրապարակվում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը`անդրադառնալով թերթերից մեկի այն հրապարակմանը, թե ինքը ՀԷԿ ունի:

Լրագրողների խնդրանքով նախարարն անդրադարձավ նաեւ պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու եւ ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերին: «Այս բացահայտումների հարցում ամենաշահագրգիռ կողմը նաեւ մենք ենք: Ներկայումս էլ տեսչական մարմինն իրականացնում է ստուգումներ շուրջ 4 անտառտնտեսությունում: Հարուցված գործը գտնում է Հատուկ քննչական ծառայության վարույթում: Տեսչական մարմինը 10 ստուգում է իրականացնում, որից 9-ը` հենց անտառհատումների ուղղությամբ: Մեր նպատակն է բացահայտել բոլոր իրավախախտումները, օժանդակել իրավապահ մարմիններին, քննչական մարմիններին, որպեսզի լիարժեք բացահայտումներ տեղի ունենան»:

Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խոշոր չափերով կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետությունում ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու դիմաց: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ` կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ, այդ թվում` ՀՀ ԲՆ նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաներ եւ «Արծվանիկ» անտառպետության աշխատակիցներ:

Նախարարն ասում է` պաշտոնեական դիրքի չարաշահում թույլ տված անձինք բոլորը պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Մինչ այդ, ներկայացնելով 2018-ի բյուջեն, Արծվիկ Մինասյանն ասաց, որ ՀՀ բնապահպանության նախարարության բյուջեն եկող տարի կավելանա 750 մլն դրամով: Ընդհանուր առմամբ նախարարությունը կիրականացնի 18 ծրագիր։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930