Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովսեփյանը հարսանիքում իր խոսքում նշել է. «Մենք այստեղ հարսանիք ենք անում, քեֆ ենք անում, իսկ այնտեղ տղաները սահման են պահում»

Նոյեմբեր 02,2017 16:30

1000plus.am. Գործարար և բարերար Հովսեփյան Գարաբեթը իր դստեր հարսանիքի կապակցությամբ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին նվիրաբերեց ԱՄՆ 5000 դոլարին համարժեք դրամ : Պարոն Հովսեփյանը հարսանիքի ժամանակ իր խոսքում նշել է. « մենք այստեղ հարսանիք ենք անում, քեֆ ենք անում, իսկ այնտեղ տղաները սահման են պահում. անելիք ունենք… անհրաժեշտ է բանակին սատար կանգնել, այդ իսկ պատճառով որոշել ենք բանակին նվիրաբերություն կատարել»:

Պարոն Հովսեփյանի հետ ունեցած զրույցի ժամանակ, վերջինս նշեց, որ իր կարծիքով Հայաստանում իր դստեր օրինակը պետք է լայն տարածում ունենա և ավանդույթ դառնա, քանի որ յուրաքանչյուրի հոգու պարտքն է մշտապես աջակցել հայրենի սահմանների անվտանգությունն ու խաղաղությունն ապահովող հայ զինվորին: « Բանակն ամեն ինչից վեր է ինձ համար. հայրենիքը և բանակը…» նշում է պարոն Հովսեփյանը:

Պարոն Հովսեփյանը նաև կոչ է անում 10 մլն. հայերի օժանդակել հիմնադրամին՝ նշելով, որ եթե 10 մլն. հայ ամեն ամիս ընդամենը 2 ԱՄՆ դոլարով օժանդակի, ապա տարիների ընթացքում կկուտակենք անհրաժեշտ գումարները բանակին ապահովագրելու համար : Նա նշեց որ, իհարկե կան մեծ բարերարներ, ովքեր կարող են օժանդակել, սակայն համազգային մասնակցությունը այս գործունեությանը առավել կարևոր է, քանի որ ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը միասնականորեն կանգնած է իր բանակի կողքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930