ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի,ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի պատգամավոր, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Լարս Պատրիկ Բերգն, ով նախօրեին Ստեփանակերտ է ժամանել Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի ուղեկցությամբ:
«Երկօրյա այցի ընթացքում կարևոր հանդիպումներ եմ ունեցել ինչպես քաղաքական իշխանության, այնպես էլ հասարակության ներկայացուցիչների հետ: Շատ հետաքրքիր ու օգտակար տեղեկատվություն եմ հավաքել: Կարծում եմ՝ Արցախի հետ համագործակցությունը ոչ միայն անհրաժեշտ է, այլև չպետք է սահմանափակվի տարբեր քաղաքական գործիչների միայն մասնավոր այցերով: Այդ մասին ես անպայման կբարձրաձայնեմ իմ գործընկերների հետ հանդիպումներում»,- ասել է գերմանացի խորհրդարանականը և հավելել, որ այցի ընթացքում համոզվել է, որ Արցախի մասին շատ քիչ և թյուր տեղեկություն կա Գերմանիայում:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում