Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառք ստանալու համար մեղադրվող դատավորի գործով դատախազը հիվանդացել է

Նոյեմբեր 02,2017 15:41

Դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու գործով դատական նիստն այսօր տեղի չունեցով՝ մեղադրող դատախազի բացակայության պատճառով: Նիստի սկզբում նիստերի քարտուղարը հայտնեց, որ քիչ առաջ է մեղադրող դատախազը հայտնել, որ վատառողջ է և նիստին չի կարող մասնակցել:

Այսօր պետք է  ցուցմունք տար ամբաստանյալ՝ կաշառք միջնորդելու համար մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց  նոյեմբերի 9-ին:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ՝ Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Էլզա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով` կատարել է կաշառքի միջնորդություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930