Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի իշխանությունը կարճել է «Թուրան» լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևի նկատմամբ ֆինանսական մեքենայությունների հոդվածներով հարուցվածքրեական գործը:
«Այսօր Ալիևին հրավիրել են գլխավոր դատախազություն, որտեղ հայտնել են գործը դադարեցնելու մասին», – հայտնել է «Թուրան»-ի ներկայացուցիչը:
Ալիևին ձերբակալել են այս տարվա օգոստոսի 24-ին և ներկայացրել են հարկերից խուսափելու, հարկային հայտարարագրերը կեղծելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությամբ խոշոր եկամուտ ստանալու մեղադրանք: Օգոստոսի 25-ին Բաքվի Յասամալի շրջանի դատարանը խափանման միջոց է ընտրել եռամսյա կալանքը:
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում