Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ հաշվին է գյուղնախարարությունն աճ կանխատեսում (Տեսանյութ)

Նոյեմբեր 02,2017 14:58

2018 թվականի բյուջեի նախագծով գյուղատնտեսության ոլորտում նախատեսված է 4 տոկոս աճ: Այսօր խորհրդարանում շարունակվող բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդևան Գրիգորյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց`ինչի՞ հաշվին է նախատեսվում աճը:

«Եկող տարի 700 մլն դրամի սուբսիդավորում է նախատեսված հակակարկտային ցանցերի համար, ինչպե՞ս է դա բաշխվելու»,- հետաքրքրվեց պատգամավորը։

Նախարարն ասաց`անցնող տարին բարենպաստ չի եղել գյուղատնտեսության համար, երաշտի ու ցրտահարության պատճառով բերքի կորուստ է եղել: Իրենք չեն կարող կանխատեսել եկող տարվա բնակլիմայական պայմանների անդրադարձը գյուղատնտեսության ոլորտի վրա, բայց նախատեսվում է, որ նախարարության մշակած ծրագրերը բավարար կլինեն տնտեսության մեջ ակտիվություն բերելու համար. «Մթերմանը 18 մլրդ վարկ ենք տրամադրելու մթերող ընկերություններին, որն իր ակտիվությունը չի կարող չբերել: Այս տարի նաեւ պահածոների ակտիվության աճ կա, որը որոշ տնտեսվարողների մոտ արդեն իսկ 20-30 տոկոս աճ է ապահովել»:

Ինչ վերաբերվում է սուբսիդավորմանը՝ նախարարն ասաց` այստեղ պարզ համակարգ է գործելու`նախարարությունը պայմանավորվելու է տնտեսությունների հետ եւ մինչեւ 12 % սուբսիդավորելու, իսկ վարկերը տրամադրվելու են 7 տարի ժամկետով՝ 2% -ով։

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ հետաքրքրվեց`400 հազար գյուղացիական տնտեսություններից քանի՞սն են կարողանալու օգտվել այդ արտոնյալ վարկերից: Նախարարն ասաց`թիվ նշել չի կարող, ԿԲ-ի գործառույթն է: Դա զարմացրեց անգամ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանին: «Այ քեզ բա՜ն»,- տեղից արձագանքեց վերջինս:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930