Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյանին տեղափոխեցին հիվանդանոց

Նոյեմբեր 02,2017 14:47

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիչյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի եւ Մանվել Աթոյանի գործով հերթական դատական նիստը վերսկսվելուն պես այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանը կողմերին տեղեկացրեց, որ ընդմիջման ժամանակ ամբաստանյալներից Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն են կանչել:

Բժիշկներն արձանագրել են, որ նրա ճնշումը եղել է 220/120, ապա փոքր ինչ կայունացել է՝ դառնալով 160/100, սակայն անհրաժեշտություն կա նրան հիվանդանոց տեղափոխելու: Ինքնազգացողության վատացում է ունեցել նաեւ ամբաստանյալներից Խաչատուր Գիչյանը, որը Կարո Եղնուկյանի պես, մեղադրվում է զինված խմբին օժանդակելու մեջ: Նրա ճնշումն էլ եղել է 240/140: Գիչյանի ինքնազգացողությունը կարգավորվել է, նա ներկա է նիստին:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն այնուհետեւ հայտարարեց, որ մերժում է Եղնուկյանի պաշտպանի կողմից գործով մեղադրող- դատախազ Պետրոս Պետրոսյանի դեմ այսօր ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Իսկ դա նշանակում է, որ այդ գործով որպես մեղադրող-դատախազ շարունակելու է հանդես գալ Պետրոս Պետրոսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930