Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մանուշակ» մանկապարտեզում կատարվածը չպետք է մեզ սարսափեցնի». հոգեբան

Նոյեմբեր 02,2017 14:45

Հոգեբան Սամվել Խուդոյանի դիտարկմամբ, նախօրեին Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցածը եզակի դեպք է ու չպետք է սարսափեցնի հասարակությանը:

«Այսքան ժամանակ, ով էր լսել նման բան: Այդ եզակի դեպքը դեռ չի նշանակում, որ բռնության դեպքերը շատացել են: Կատարվածը մեզ չպետք է սարսափեցնի: Սեռական ոտնձգության դեպքեր էլ են լինում ու քիչ չեն այդպիսի դեպքերը, բայց էլի այլ երկրների հետ համեմատած՝ Հայաստանում քիչ են»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց հոգեբանը:

Նրա խոսքով, ինքը երեսուն տարուց ավելի է՝ պսիխոթերապիայով է զբաղվում ու չի հանդիպել որեւէ դեպքի, երբ երեխայի բռնության տրավման, հատկապես սեռական ոտնձգության, ազդի նրա կենսագրության, հիվանդության ձեւավորման վրա. «Արմավիրում կատարված դեպքը զգոնություն պետք է առաջացնի, չգիտեմ՝ ինչ հիմքերով է կատարվել այդ գործողությունը, ինչ-որ խնդիրների հետեւանքով պետք է կատարված լինի»:

Ըստ նրա՝ Հայաստանում ոչ այնքան ընտանեկան, երեխաների բռնության խնդիրներ ունենք, որքան խնդիր ունեցող անձի գերխնամքի խնդիր. «Ինչի բացասական հետեւանքներին անընդհատ կարելի է հանդիպել, մեր հոգեբանական խնդիրներով երեխաների գերխնամքն ավելի լուրջ խնդիր է, քան թե բռնությունը»:

Փաստաբան Գագիկ Թովմասյանն էլ նկատեց, որ 1996-ին Հայաստանում ընդունված երեխաների իրավունքների մասին օրենքի 23 հոդվածում անհստակություն կա. «Այստեղ հստակ նշված չէ՝ կոնկրետ ինչ գործառույթներ ունի ՀՀ_ն երեխաների պաշտպանության, անվտանգության ապահովման առումով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930