Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուտ մատնություն այն մասին, որ ամուսիններին 8 տարի առանց փողի աշխատեցրել են

Նոյեմբեր 02,2017 14:07

Աննա Արեւշատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հունիսի 9-ին կատարել է սուտ մատնություն այն մասին, որ 2009թ.-ից մինչեւ 2017թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում Հովիկ Խեչյանն առանց աշխատավարձ վճարելու իրեն եւ ամուսնուն`Թաթուլ Մադաթյանին ներգրավել է հարկադիր աշխատանքների կատարման մեջ: Ա. Արեւշատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով»): Սույն հոդվածը նախատեսում է առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում: Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի`սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում նշանակված է վաղը`նոյեմբերի 3-ին

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930