Կապանի օդանավակայանի շենքի շինարարության աշխատանքները շարունակվում են: Նախատեսվում է, որ շինարարությունն ավարտին կհասնի 2018 թվականի մայիսին: Այս մասին այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Ըստ նրա, մայիս-հունիս ամիսներին նախատեսված է առաջին չվերթը կատարել. «Ինքնաթիռը գնված է, կանխավճարը տրված է, դեռ Չեխիայում է գտնվում, մարտ ամսին կլինի Հայաստանում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ