Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատապարտյալներն անարգել ելումուտ են կատարել տարբեր խցեր, օգտագործել ալկոհոլ և թմրամիջոցներ

Նոյեմբեր 02,2017 13:27

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման ևս մեկ դեպք:

Մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի պետ Միքայել Ղարաքիշյանը, նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Թամազ Ֆերոյանի և նրա հովանավորության տակ գտնվող մյուս դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար 2017թ.-ի հունիս-հուլիս ամիսներին Թ. Ֆերոյանից կաշառքի գումարներ է ստացել:

Միաժամանակ հիշյալ բաժնի պետը շահադիտական նպատակներով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը` օրենքով նախատեսված միջոցներ չի ձեռնարկել կաշառք տված դատապարտյալի և նրա «հովանավորյալների» խցերի դռները փակելու, ապօրինի պահվող բջջային հեռախոսները վերցնելու և թղթախաղերը կանխելու ուղղությամբ: Ավելին, ՔԿՀ-ի խցերի խուզարկություններն առանձին դեպքերում կրել են ձևական բնույթ, որի հետևանքով դատապարտյալներն անարգել ելումուտ են կատարել տարբեր խցեր, օգտագործել ալկոհոլ և թմրամիջոցներ:

Այսպիսով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու` կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի պետ Մ. Ղարաքիշյանը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930