Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյուղացիներից շատերը չեն կարողանում հողի հարկը վճարել. «Փաստ»

Նոյեմբեր 02,2017 12:57

Այս պահին Արմավիրի մարզի Արևադաշտ համայնքում 70 հարկատու հողի հարկը չի կարողացել վճարել։ Օրեր առաջ էլ մարզխորհրդի նիստի ժամանակ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը համայնքապետերին առաջարկել է հողի հարկի պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձանց խոշոր պարտքերի բռնագանձման վերաբերյալ սեղմ ժամկետում համապատասխան հայցեր ներկայացնել դատարան։

Արևադաշտ համայնքի ղեկավար Հովսեփ Օհանյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ պարտատերերին այդ մասին տեղյակ է պահել։

«Առաջիկայում ես կաշխատեմ բոլորին տեղեկացնել և ասել՝ եթե մոտ ժամանակներս չմուծեն, դատարան են տալու։ Պետք է մի բան անեն՝ վճարեն, որ չընկնեն տույժ- տուգանքների տակ»,- ասաց նա։

Օհանյանը, սակայն, վստահեցրեց՝ անպարտաճանաչ հողագործ չկա, պարտավորությունները մինչև վերջնաժամկետ կկատարեն։

«Մարդիկ վարկեր են գնում վերցնում, կբերեն հարկերը կվճարեն։ Սպասում են նաև գործարանների գումարներին։ Մեկը սպասում է «Նոյան»-ի գումարներին, մյուսները՝ այլ գործարանների։ Շատ ընկերություններ դեռ մթերած պտուղ- բանջարեղենի գումարները չեն վճարել»,- փոխանցեց Հովսեփ Օհանյանը։

Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930