Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը երբեք չի սկսվի. «168 ժամ»

Նոյեմբեր 02,2017 12:52

Սեպտեմբերի 30-ին գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին։ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարությունից բացի, պաշտոնական միջոցառմանը մասնակցում էին Ղազախստանի և Ուզբեկստանի վարչապետները։ Ինչից կարելի է եզրակացնել, որ այդ երկրները ևս տնտեսական հույսեր են կապում նոր երկաթուղու գործարկման հետ։ Հայտարարվել է, որ 826 կմ երկաթուղու շինարարության համար Ադրբեջանը ծախսել է 775 մլն դոլար։ Ճանապարհի Ախալքալաք-Կարս հատվածի ծախսերը հոգացել է Թուրքիան։

Շահագործման հանձնելու փաստով ոգևորված քաղաքական գործիչներն ու տնտեսական փորձագետները հսկայական հեռանկար են տեսնում։ Ըստ նրանց՝ երկաթգծի այս հատվածի շնորհիվ արդեն իրականություն է Պեկին- Լոնդոն երկաթուղային ուղիղ կապը։ Համաշխարհային (կամ՝ տարածաշրջանային, եթե չեք հավատում երկաթուղու տնտեսական հեռանկարին) այս ծրագիրը ևս շրջանցեց մեր երկիրը։ Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը շրջանցելով՝ կառուցվեց Բաքու-Ջեյհան նավթամուղը։

Երկու դեպքում էլ մեր քաղաքական ուժերն ու իշխանությունները ջանք ու եռանդ չէին խնայում այդ ծրագրերից դուրս մնալու համար։ Բաքու-Ջեյհանին չմիանալը, օրինակ, ՀՅԴ-ն համարում էր իր հաղթանակը։ 90-ականներին այդ կուսակցության պաշտոնական օրգանը բոլոր համարներում փաստարկում էր նավթամուղին չմիանալու քաղաքական նպատակահարմարությունը։

Իսկ երկաթգծից խուսափելն արդեն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեռամբ իրագործվեց։ 2004թ., կարծեմ, ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ընթացքում Ռ. Քոչարյանը վստահեցնում էր, որ այդ շինարարությունը երբեք չի սկսվի։

2007-ին, երբ հարևան երեք երկրների առաջին դեմքերը հուշագիր ստորագրեցին շինարարությունը սկսելու մտադրության մասին, մեր իշխանությունները մեզ դեռ համոզում էին, որ դա բլեֆ է։ Համոզում էին, որ ԱՄՆ-ը դեմ է այդ ծրագրին և թույլ չի տա իրագործել։

Դրանք այն ժամանակներն էին, երբ արտգործնախարար Օսկանյանը քաղաքական փայլուն ճառեր էր արտասանում առաջիկա 100 տարին շրջափակման պայմաններում անխոնջ ու աներկբա զարգացման հնարավորության մասին։

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930