Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջենգիզ Աքթար. այս պրոյեկտի նպատակը Հայաստանի մեկուսացումը չի եղել, ինչպես Հայաստանում շատերն են պնդում. «168 ժամ»

Նոյեմբեր 02,2017 12:44

Թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը ևս չբացառեց Բաքու-Թբիլիսի- Կարս երկաթուղուն Հայաստանի միանալու հնարավորությունը։ Ըստ նրա դա հատկապես գրավիչ պետք է լինի Հայաստանի համար, քանի որ Ախալքալաքը Հայաստանից բաժանում է մի քանի տասնյակ կիլոմետր, և այստեղ փոքր

ներդրումներով հնարավոր կլինի կառուցել նոր գիծ։

Սակայն, Աքթարի խոսքով, Հայաստանը ցանկության դեպքում պետք է պատրաստ լինի նաև դիմադրությանը, որը վստահաբար կլինի Ադրբեջանից և Թուրքիայից։ «Կարծում եմ՝ այս հարցում Հայաստանի գործընկերը Վրաստանը կարող է լինել, Վրաստանը կարող է միջնորդել, որպեսզի Հայաստան-Ադրբեջան բանակցություններ սկսվեն այս հարցի շուրջ, կարծում եմ՝ էականն այստեղ Ադրբեջանի դիրքորոշումն է, Ադրբեջանը կարող է մի շարք պատճառաբանություններ ներկայացնել, թե ինչու Հայաստանը չի կարող միանալ այս պրոյեկտին։ Իմ համոզմամբ՝ Թուրքիան լուրջ պատճառներ չունի ընդդիմանալու այս պրոյեկտին, միակ պատճառն Ադրբեջանը կարող է լինել, որից կախված է նաև Թուրքիան։ Այս ուղղությամբ աշխատանք տանելու դեպքում Վրաստանը և Հայաստանը կարող են հաջողել, բայց այն պետք է անընդհատ աշխատանք լինի։ Այնինչ այս պահին հայտնի չէ, թե ինչ է ցանկանում հայկական կողմը»,- ասաց թուրք քաղաքագետը։

Վերջինիս կարծիքով այս պրոյեկտի նպատակը Հայաստանի մեկուսացումը չի եղել, ինչպես Հայաստանում շատերն են պնդում։ «Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը նմանատիպ մի քանի պրոյեկտներ ունեն, քանի որ կարողանում են ակտիվ համագործակցել, այդ համագործակցությունը տեղափոխել են նաև ռազմական ոլորտ, որպեսզի ապահովեն այս պրոյեկտների անձեռնմխելիությունը, քանի որ հայաստանցի մի շարք ռազմական գործիչներ տարիներ շարունակ սպառնում էին թիրախի տակ առնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի անհեռատես գործողությունների դեպքում։ Ետին պլանում Ադրբեջանը ցանկանում է մեկուսացնել Հայաստանին, ինչը ենթադրում է թուլացում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, որն էլ կթուլացնի հայկական կողմի դիրքերը հայ- ադրբեջանական բանակցություններում; Սակայն այս մասին իրավունք ունեն խոսել միայն ադրբեջանցի փորձագետները, և ոչ՝ իշխանությունները, քանի որ իշխանությունները Թուրքիայից և Վրաստանից նման վետո չեն ստացել, դա մարտահրավեր կդիտարկվի և կտապալի այս պրոյեկտի հեռանկարները»,- նկատեց թուրք վերլուծաբանը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930