Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հույսս արդեն կտրել եմ եւ ներողություն եմ խնդրել Աղասուց. Գրետա Վերդիյան. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 02,2017 12:40

Արձակագիր, դրամատուրգ, նկարիչ Աղասի Այվազյանի արխիվը ավտոտնակում է եւ գտնվում է անմխիթար վիճակում։ Նրա կինը՝ Գրետա Վերդիյանը, բազմիցս դիմել է հանրությանն ու տարբեր ատյանների՝ շեշտելով, որ անհրաժեշտություն կա ստեղծելու Աղասի Այվազյանի տուն-գրադարան-թանգարան։ Նա մտավախություն ունի, որ Այվազյանի ժառանգությունը՝ արխիվ, նկարներ, գրադարան, իրենից հետո կանտեսվեն եւ կվնասվեն։

Ամիսներ առաջ տիկին Վերդիյանը տեղեկացրել էր, որ պատրաստվում է վաճառել Աղասի Այվազյանի մի քանի նկարներ, այդ գումարով տարածք գնել եւ հիմնել թանգարանը, որտեղ, նրա խոսքով, տեղ կգտնեն եւ Այվազյանի արխիվը, եւ նրա հզոր գրադարանն ու այլ նմուշներ. «Երեք հայտնի քաղաքական գործիչ զանգահարել են, խոստացել են, որ կօգնեն ինձ՝ գնելով նկարները»,- ասել էր նա։

«Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ ի վերջո, գտնվեցի՞ն արդյոք պաշտոնյաներ, որոնք օգնեցին Այվազյանի այրուն, հույս կա՞, որ դրամատուրգը կունենա տուն-թանգարան։

«Հոկտեմբերի 5-ին բացվել է Աղասի Այվազյանի կտավների ցուցադրություն, սակայն ոչ մի չինովնիկ էլ չի այցելել ցուցահանդեսին, ոչ մի օլիգարխ էլ չի գնել որեւէ նկար։ Նրանք պարզապես չեն գնում նման միջոցառումների… Հույս ունեի, որ կտավները կվաճառվեին, բայց ոչինչ էլ չստացվեց։ Հույսս արդեն կտրել եմ եւ ներողություն եմ խնդրել Աղասուց»,- ասաց տիկին Վերդիյանը։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930