Նոյեմբերի 9-ին և 13-ին՝ ժամը 18:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական 2 հանդիպում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելով համապատասխանաբար Բելառուսի և Կիպրոսի հավաքականներին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նոյեմբերի 6-ից 13ը կայանալիք մարզական հավաքին մասնակցելու հրավեր.
Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ»
Գոռ Մանուկյան «Փյունիկ»
Արման Մելիքսեթյան «Արարատ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան «Ուրալ» (Ռուսաստան)
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Գագիկ Դաղբաշյան «Ալաշկերտ»
Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ»
Հայկ Իշխանյան «Գանձասար-Կապան»
Արտյոմ Միքայելյան «Շիրակ»
Ռոբերտ Դարբինյան «Շիրակ»
Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Մարկոս Պիզզելլի, «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա)
Արաս Օզբիլիս «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Գեղամ Կադիմյան, «Վորսկլա» (Ուկրաինա)
Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ»
Արտյոմ Սիմոնյան «Ալաշկերտ»
Էրիկ Վարդանյան «Փյունիկ»
Ռումյան Հովսեփյան «Բանանց»
Հարձակվողներ
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)
Ավելացնենք, որ վերջնական հայտացուցակից վնասվածքի պատճառով դուրս է մնացել Գոռ Մալաքյանը:
ՀՖՖ