Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը բավականին փորձառու է եւ պետք է դոսյեներ ներկայացնել. Կարեն Քոչարյան. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 02,2017 12:27

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «բացեց տարկետման թեման», ու կարելի է ասել «մնաց թեմայի տակ»։ Ձնագնդիի էֆեկտով թեման այնքան մեծացավ, որ արդեն առաջ է քաշվում Վիգեն Սարգսյանի՝ պաշտպանության նախարար աշխատելու նպատակահարմարության հարցն ընդհանրապես։

Ի՞նչ քաղաքական սխալներ գրանցվեցին այս ընթացքում։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։

– Օրեր առաջ խորհրդարանում բուռն կերպով քննարկվեց «Զինծառայողի կարգավիճակի եւ զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը։ Բանակում ծառայած չլինելով եւ այսպիսի նախագիծ ներկայացնելով՝ Վիգեն Սարգսյանը կարողացա՞վ դուրս գալ իրավիճակից։

– Ես կարծում եմ՝ այո, բացառությամբ լրագրողների եւ ընդդիմադիրների հետ շփման մի հատվածից, երբ ինքը հունից դուրս եկավ։ Նա շատ համբերատար եւ բավականին բարեկիրթ անձնավորություն է ու կարողանում է մարդկանց հետ շփվել։ Ես չգիտեմ՝ ինչն է պատճառը, կարող է՝ շատ ստորգետնյա ջրեր են հոսել, որ ինքը դուրս եկավ հունից, բայց ես կարծում եմ, որ հենց դա իր միակ սխալը կամ սայթաքումն էր։ Այնուամենայնիվ, դա էր այդ ամբողջ պատմության մեջ իր միակ բացթողումը։

– Ընդդիմադիրները բավականին կոշտ գնահատականներ էին հնչեցրել Վիգեն Սարգսյանի մասին։ Վերջինս արձագանքեց եւս մեղադրանքներով։

– Այդպես կաներ յուրաքանչյուրը։ Վիգեն Սարգսյանը բավականին փորձառու է եւ պետք է դոսյեներ ներկայացնել։ Սակայն նա այդ դոսյեները պետք է ոչ թե էմոցիոնալ պոռթկումով ներկայացներ, այլ շատ հանգիստ։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Եթե Վ իգեն Սարգսյանը նախագծում ներկայացներ տարկետում տալ նաև վճարովի սովորողներին,նույն թվով ընդիմախոսներ կունենար՝իրենց երեխաների համար է,այս մեկ,այն մեկ..:Ընդիմադիրը ընդիմանում է հանուն ընդիմության և ոչթե ինչոր բարի գործի…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930