Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել շինոլորտի վիճակագրական տվյալները

Նոյեմբեր 02,2017 12:23

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստին անդրադարձավ շինարարության ոլորտին եւ նշեց, որ Քաղաքաշինության կոմիտեի ուսումնասիրություններից պարզվել է, որ շինարարության ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման գործընթացում կան որոշակի խոչընդոտներ: Դրանք, ըստ վարչապետի, նվազեցնում են վիճակագրական տվյալների լիարժեքությունը, հատկապես մասնավոր կազմակերպությունների միջոցներով իրականացվող շինարարական ծավալների մասով:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, քաղաքաշինության կոմիտեի նախագահին եւ Ազգային վիճակագրական ծառայությանը երկշաբաթյա ժամկետում ամփոփել շինարարության ոլորտում առկա միտումներն ու զարգացումները և կառավարութան աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ դրանց արձանագրման թերությունների վերաբերյալ: Ըստ վարչապետի՝ այս հանձնարարությունը տրվում է, որպեսզի շինարարության ոլորտում վիճակագրության ամբողջականությունն ապահովվի եւ շինարարության ոլորտի իրական պատկեր ստացվի:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930